
Հեշտ վարժություն՝ կեցվածքն ուղղելու համար

Հավանաբար նկատել եք, որ ճապոնուհիները գեղեցիկ կազմվածք և ուղիղ կեցվածք ունեն: Իսկ գաղտնիքն իրականում չափազանց հեշտ է:
Գոյություն ունի չափազանց հեշտ վարժություն, որը խլում է օրական ընդամենը 1 րոպե, և որի շնորհիվ ճապոնուհիների կեցվածքն ուղղակի անզուգական է:
Այս վարժությունը վերադարձնում է գեղեցիկ կեցվածքը, լավացնում է ձեռքերի և ուսերի տեսքը:
Ձեռքերը ձգած բարձրացրեք գլխից վեր և ձեռքի ափերը պինդ սեղմեք իրար: Ապա ափերը շրջեք և իրար միացրեք ափերի դրսի հատվածները: Մի քանի անգամ փոփոխեք ափերի դիրքը:
Նման փոփոխություններ կատարեք 10 անգամ՝ մի կողմի վրա, 10 անգամ՝ մյուս կողմի: Այս ընթացքում մի մոռացեք ողնաշարն ուղիղ պահելու մասին:
Ուշադրություն դարձրեք, որ վարժության ընթացքում ձեռքերը ձիգ լինեն և չծալվեն:
Կանոնավոր կերպով օրը 2 անգամ կատարեք այս վարժությունը և շուտով կզգաք փոփոխությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը