Բաժիններ՝

Մամուլի ազգային ակումբը կոչ է անում չխոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը

Մամուլի ազգային ակումբը արձանագրում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայաստանյան ԶԼՄ-ները հանդես բերեցին մասնագիտական գործունեության բարձր որակներ՝ երկրի համար արտակարգ իրավիճակում լրագրողական բարդ և բացառիկ աշխատանք իրականացնելով։

Մինչդեռ նույն կերպ չդրսևորվեցին իշխանությունները. տարբեր ոլորտների և տարբեր մակարդակի պետական պաշտոնյաները, հավատարիմ մնալով լրագրողների նկատմամբ բռնություններ իրականացնելու և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մերժելի գործելակերպին, Հայաստանի համար բարդ և արտակարգ իրավիճակում շարունակեցին նույն ավանդույթներն ու բարքերը։

Ապրիլին 15-ին ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի 8-րդ նիստը լուսաբանող News.am-ի թղթակցի ձեռքը վնասելով՝ ՀՀ ՊՆ երեք աշխատակիցներ խլել են նրա տեսախցիկը։ Ապրիլի 22-ին ոստիկանները դեպի նախագահական նստավայր երթի ժամանակ, ցուցարարների սահմանադրական իրավունքները կոպտորեն ոտնահարելուն զուգահեռ, ծեծի և բռնի ուժով բերման են ենթարկել «Առաջին լրատվականի» օպերատորներ Նարեկ Բարսեղյանին և Սևակ Սողոմոնյանին՝ խափանելով նրանց մասնագիտական գործունեությունը։ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում սգո երթի ժամանակ ՀՀ ոստիկանապետը վիրավորական արտահայտություն է արել իրեն հարց ուղղող «Առաջին լրատվականի» լրագրող Սիրանույշ Պապյանին: Մամուլի ազգային ակումբը, արձանագրելով, որ

  • լրագրողների նկատմամբ բռնությունները և նրանց հասցեին վիրավորական արտահայտությունները կրում են շարունակական և անպատիժ բնույթ,
  • պատգամավորները և բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին անվանարկերով ու վիրավորելով՝ երկրում ստեղծում են անհանդուրժողականության մթնոլորտ:

Մամուլի ազգային ակումբը, խստորեն դատապարտելով նման գործելակերպը,

  • պահանջում է պատժել օրինազանցներին և կարգի հրավիրել անվանարկողներին: և օրինապահ ու բարեկիրթ լինել նրանց հետ հարաբերություններում:

Մամուլի ազգային ակումբ
25.04.2016թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս