Բաժիններ՝

Բագրատունյաց պողոտայում ավտոմեքենա է շրջվել

Ապրիլի 25-ին, ժամը 09.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 22/3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 CR 391 (վարորդ՝ 1954 թ. ծնված Հ. Ջ) և «Nissan Pathfinder» մակնիշի 30 US 688 պետհամարանիշներով (վարորդ՝ 1963 թ. ծնված Գ. Ա.) ավտոմեքենաները, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1972 թ. ծնված Ս. Հ.-ը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս