«Լավագույն կանխագուշակը հաջորդ ցեղասպանության՝ դա նախորդ ցեղասպանությունն է». Էդվարդ Լաք

Մարդկանց տեղահանությունից պաշտպանության գործը դեռևս սաղմնային վիճակում է: Այս կարծիքին է Առնոլդ Զալցմանի անվան ամբիոնի մասնագիտական փորձառության ու միջազգային և հանրային հարաբերությունների պրոֆեսոր, դոկտոր Էդվարդ Լաքը, որն այսօր Երևանում ընթացող Aurora Dialogues քննարկումներիի ժամանակ խոսելով մարդկանց տեղահանության խնդիրների մասին՝ նշեց, որ պետք է լինի ընդհանուր համաձայնություն, որ պետությունը պետք է պարտավորություն կրի իր պետության տարածքում ապրող բնակչության նկատմամբ, ինչպես նաև` տվալ պետությունը պետք է ունենա միջազգային պարտավորություններ:

«Անդամ պետությունների շրջանում մեծ առաջընթաց է նկատվում, երբ որևէ գաղափար խորը արմատներ է գցում: Երբ նայում ենք փախստականներին և տեղահանվածներին, ապա տեսնում ենք, որ բոլոր հարցերը լուծված չեն, սակայն ձեռնարկվել են նաև կանխարգելիչ գործողություններ, և դրանք եթե ժամանակին կատարվեին, ապա կկանխարգելեին ավելի զանգվածային տեղահանման դեպքերը: Լավագույն կանխագուշակը հաջորդ ցեղասպանության՝ դա նախորդ ցեղասպանությունն է, որը նաև լավագույն կանխարգելման միջոցն է»,- նշեց Է. Լաքը:

Նրա խոսքով՝ ցեղասպանության և մասսայական վայրագությունների կանխումը մարդու հիմնարար իրավունքների պաշտապանություն է նախատեսում:

«Այս գործը դեռևս սաղմնային վիճակում է: Ես ուրախ եմ և բարձր եմ գնահատում, որ այս նախաձեռնությունը հիմնվել է, որովհետև սա պարտավորեցնում է պետություններին»,- կարծում է Է. Լաքը:

Տեսանյութեր

Լրահոս