Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին մեղադրում է Ղարաբաղում «կրակի դադարեցման ռեժիմը խախտելու մեջ»

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, «Երիտասարդ դիվանագետների ուսուցման միջազգային ծրագրի» շրջանակում հանդիպելով թուրք երիտասարդ դիվանագետների հետ, հայտարարել է, թե «անընդունելի է Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան»: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com կայքը:

«Մենք ականատես դարձանք Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի խախտման: Ցավոք, Հայաստանը խախտել է կրակի դադարեցման ռեժիմը: Անընդունելի է Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930