Բաժիններ՝

Օբաման այս տարի ևս չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնատար անձինք տեղեկացրել են, որ նախագահ Բարաք Օբաման այս տարի եւս չի կիրառելու «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ այս մասին պաշտոնատար անձինք հայտնել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբին:

Այսպիսով, հայտարարում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, նախագահն իր պաշտոնավարման ընթացքում 8-րդ անգամ է խուսափելու արտասանել այն եզրը, որի մասին մի քանի անգամ խոսել է իր նախընտրական արշավի ընթացքում:

Հանձնախումբը հիշեցնում է, որ մինչեւ Սպիտակ տուն մուտք գործելը, Օբաման հստակ ու հաստատուն կերպով էր խոստացել Օսմանյան Թուրքիայում հայ մեկ եւ կես միլիոն հայերի ջարդը բնորոշել որպես «ցեղասպանություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930