Բաժիններ՝

Զոհված զինծառայողների ընտանիքներին և կամավորականներին նյութական աջակցություն է ցուցաբերվելու. ԼՂՀ վարչապետ

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին, հրետակոծությունիծ տուժած բնակավայրերի բնակիչներին և առաջնագիծ մեկնած կամավորականներին նյութական աջակցություն է ցուցաբերվելու:

Այդ մասին ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր ԼՂՀ Աժ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ: ԼՂՀ վարչապետը տեղեկացրել է, որ ներկայումս բացի բազմաթիվ բարերարների ցուցաբերած միանվագ ֆինանսական օժանդակություններից, պետական աջակցության ցուցաբերման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ են կատարվում:

Վարչապետ Ա. Հարությունյանի խոսքով նախատեսվում է պետական աջակցության շրջանակներում բարելավվել զոհված զինվորների ընտանիքների սոցիալ-կենցաղային բնակարանային պայմանները, անհրաժեշտության դեպքում բնակարաններ տրամադրել, ինչպես նաև բարձրացնել երեխաներին տրվող նպաստների գումարի չափը: Բացի այդ կպահպանվեն բոլոր քաղծառայողների աշխատավարձերը, իսկ մասնավոր գործատուների հետ բանակցություններ են տարվում առաջնագիծ մեկնած կամավորականների աշխատավարձերի վճարման շուրջ, նախատեսվում են նաև որոշ հարկային արտոնություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս