![](/banners/BeFunky-design.jpg)
Ստեփանակերտում տեղի ունեցող հոսանքազրկումների վերաբերյալ «Արցախէներգո»-ից պարզաբանում են տվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/43107.jpg)
Ստեփանակերտի տարբեր թաղամասերում այսօր տեղի ունեցող պարբերաբար հոսանքազրկումները պայմանավրոված են պրոֆիլակտիկ աշխատանքներով:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Արցախէներգո» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն Աղասի Մեժլումյանը:
«Այս մասին ընկերության կողմից նախապես հայտարարություն եղել է ԶԼՄ-ներով, և անհանգստանալու կարիք չկա»,- ասել է «Արցախէներգո» ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրենը և հավելել, որ արվում է հնարավորը, որպեսզի այսօր՝ ժամը 18:00-ի դրությամբ, սկսված աշխատանքները ավարտվեն: