Բաժիններ՝

Հովոն՝ «Պլյուս-Մինուս» շոու ներկայացման մանրամասների մասին. Life.panorama.am

Մայիսի 2-ին, 3-ին եւ 4-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա Մկոյի եւ Հովոյի սպասված՝ «Պլյուս-Մինուս» շոու ներկայացումը:

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասան Հովհաննես Ազոյանը պատմեց, որ այս ներկայացման գաղափարը շատ վաղուց են ունեցել.

«Ներկայացման գաղափարը ի սզբանե առաջացել է պրոդյուսերների՝ Արման Միտոյան եւ Դավիթ Բաբախանյանի մոտ, որն էլ սիրով ողջունեցինք ես ու Մկրտիչ Արզումանյանը»,- նշեց դերասանն ու շարունակեց.

«Քաղաքական սատիրա՝ գումարած կենցաղային հումոր. ահա այս ձեւաչափում է լինելու ներկայացումը: Քանի որ «No Comment»-ը վերջինն էր, որից գրեթե չորս տարի է անցել, մենք շոշափելու ենք վերջին տարիների արդիական թեմաները. Կարծում եմ՝ այս տարիների ընթացքում ահագին բան է կուտակվել, որոնց մասին կարելի է խոսել»:

Հովհաննես Ազոյանը վստահ է, որ հուզիչ խնդիրների մասին կարելի է խոսել նաեւ հումորով.

«Իհարկե, մեզանում առկա խնդիրների մասին միշտ խոսվել է ու կխոսվի հումորի միջոցով, բայց մի բան եւս հաստատ է՝ դա շատ ավելի քիչ արդյունք կարող է տալ: Բեմից թեկուզ սատիրայով հնչեցվող խնդիրները հետո լուծման շատ քիչ էֆեկտիվություն ունեն, դրանք ուղղակի հնչում են բեմում, մարդիկ էլ ծիծաղում ու մոռանում են»,- նշեց Հովոն, ով գերադասում է կենցաղային հումոր ներկայացնել.

«Ճիշտն ասած՝ ես ավելի շատ սիրում եմ կենցաղային հումոր ներկայացնել, այսինքն՝ իրավիճակային մաքուր կոմեդիա, բայց քաղաքական հումորից խուսափել էլ չենք կարող, քանի որ հասարակությունը սիրում է հումորի տեսքով քաղաքական անդրադարձները»,- հավելեց դերասան-հումորիստը:

Կայքի այն հարցին, թե Հովհաննես Ազոյանը այս անգամ եւս կոնկրետ քաղաքական գործիչների կնմանակի, ինչպես նախորդ անգամ՝ Գագիկ Ծառուկյանին, Հովոն ծիծաղելով նշեց.

«Դա թող գաղտնիք մնա, հանդիսատեսը կգա եւ շատ բան կտեսնի»:

Ի դեպ՝ Հովոյի եւ Մկոյի հետ միասին բեմում կլինեն նաեւ Գրիշա Աղախանյանն ու դերասանուհի Էվա Խաչատրյանը: Մեր այն նկատառմանը, թե դժվար չէ՞ր Էվայի ընտրությունը, քանի որ դերասանները սովոր էին աշխատել լուսահոգի Հասմիկ Ղարիբյանի հետ, Հովոն պատասխանեց.

«Այս պահին չեմ հիշում, թե առաջինը ով Էվայի անունը տվեց, բայց հիշում եմ, որ բոլորս միանգամից համաձայնեցիք: Այսինքն՝ երկար չենք մտածել դերասանուհու ընտրության մասին, Էվան էլ կարողանում է ճիշտ մարմնավորել բոլոր կերպարները, որոնք առաջադրված են այս ներկայացման համար»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս