Բաժիններ՝

Քաղաքացին հայտնել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալներ. հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Հովհաննես Դ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Հովհաննես Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի մարտի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող սուպերմարկետի աշխատակցուհու հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն իր նկատմամբ բռնություն գործադրելով բերման են ենթարկել հիշյալ բաժին, որտեղ շարունակել են ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Քաղաքացի Հովհաննես Դ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս