Իրանը և Ռուսաստանը պետք է օգտագործեն իրենց հնարավորությունները Ղարաբաղում խաղաղություն հաստատելու համար. Ալի Լարիջանի
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանի գլխավոր հարցերից է, որը գրավում է Իրանի ուշադրությունը: Այդ տարածաշրջանում բավարար տորբուլենտություն ու պատերազմներ են, այդ պատճառով պետք է թույլ չտանք, որպեսզի նոր պատերազմ ծագի: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին՝ պատասխանելով «Վեստնիկ Կավկազա»-ի թղթակցի հարցին:
Լարիջանին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ինտենսիվ բանակցություններ է վարել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի հետ:
«Ես նրա հետ այդ թեմայով մանրամասն խոսել եմ»,- ասել է Ալի Լարիջանին:
«Մենք ﬔր ռուս բարեկաﬓերի հետ կիսում ենք այն կարծիքը, որ պետք է թույլ չտանք, որպեսզի պատերազﬕ կրակը տարածվի տարածաշրջանում:
Այդ պատճառով երկու երկրները՝ Իրանը և Ռուսաստանը, պետք է գործի դնեն իրենց ջանքերը, օգտագործեն իրենց հնարավորությունները, որպեսզի համոզեն Ադրբեջանին և Հայաստանին այդ խնդիրը կարգավորել քաղաքական ճանապարհով»,- ասել է նա: