Անընդունելի են տարածքների զիջումը և օտար զորքերի տեղակայումը. «Նոր Հայաստան»
Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան բոլորի համար ակնհայտ դարձրեց մեր դիրքորոշումը, որ անընդունելի են բոլոր այն առաջարկները, որոնք ենթադրում են.
- ազատագրված տարածքների զիջում,
- Արցախի տարածքում օտար զորքերի տեղակայում:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը խոնարհվում է Արցախի տարածքային անձեռնխելիությունը անձնազոհաբար պաշտպանած Հայկական բանակի սպաների ու զինվորների առաջ, ինչպես նաև ողջունում է բոլոր այն սպաներին ու զինվորներին, ովքեր այսուհետ ևս պատրաստ են պաշտպանելու մեր միացյալ Հայրենիքի սահմանները:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ