ԼՂՀ խորհրդարանի խոսնակը շնորհակալական նամակ է ուղարկել բասկ գործընկերոջը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 20-ին շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի Երկրի խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինին՝ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ ապրիլի 14-ին միաձայն ընդունված հռչակագրի առթիվ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

«Այս հռչակագիրը չափազանց կարևոր է Արցախի ժողովրդի համար: Սա ոչ միայն քաղաքական փաստաթուղթ է, որը կոչ է անում զինադադարի անհապաղ վերականգնման ու ամրապնդման և, միանշանակ, սատարում է բանակցությունների ու ժողովրդի կամարտահայտության միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ նաև շատ կարևոր ուղերձ է, որ մենք միայնակ չենք՝ խաղաղ, անվտանգ և ժողովրդավար ապագայի համար մեր պայքարում, և չնայած մեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, այնուամենայնիվ, մենք միավորված ենք նույն տեսլականի և նույն արժեքների շուրջ»,- ասված է Աշոտ Ղուլյանի շնորհակալական նամակում:

Տեսանյութեր

Լրահոս