«Ես, իհարկե, կարող էի չմասնակցել ու հաճոյանալ ժողովրդի այն հատվածին, որն ասում էր՝ մի գնացեք, պատիվ չի բերի, բայց…». Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճիշտ է համարում Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու որոշումը: «Երկրի վարչապետը պետք է զգացմունքներով որոշում չկայացնի, մենք պետք է մտածենք մեր պետության շահերից ելնելով»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան այցի ժամանակ խնդրել է իրեն, որպեսզի մասնակցի նիստին:

«Ես, իհարկե, կարող էի չմասնակցել ու հաճոյանալ ժողովրդի այն հատվածին, որն ասում էր՝ մի գնացեք, պատիվ չի բերի, բայց կարծում եմ՝ գնալը շատ ճիշտ էր, արդյունավետ էր: Մենք պետք է ամրապնդենք մեր դաշնակից պետությունների հետ հարաբերությունները: Այնտեղ առաջին իսկ պահին որոշում կայացվեց, որ մայիսի 20-ին Երեւանում անցկացվի ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստը: Այդ որոշումը միաձայն ընդունվեց: Գնալը շատ արդյունավետ էր, և մեր դաշնակցի՝ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս