ԵՄ-ն չափազանց շատ է միջամտում մարդկանց մասնավոր կյանքին. Յունկեր
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հանդես է եկել նախազգուշացմամբ, որ եվրոպական կառույցների չափից շատ միջամտությունը մարդկանց մանավոր կյանքին, խաթարում է միության աջակցությունը:
Լյուքսեմբուրգի նախկին վարչապետն իր ելույթում խոստովանել է, որ Եվրամիությունը միջամտում է չափից շատ հարցերում, որոնք կարող էին լուծվել ինքնիշխան կառավարության անդամների մակարդակով:
Այդ ելույթը կարելի է դիտարկել Բրիտանիայում ընթացող հասարակական քննարկումների համատեքստում, որը ծավալվում է հունիսին ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի շուրջ, հայտնում է BBC-ն:
Նախօրեին Լոնդոնի ֆինանսների նախարարությունը հրապարակել է երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու դեպքում իր կանխատեսումները, որի համաձայն՝ երկրի ՀՆԱ-ն մինչև 2030 թվականը կկրճատվի 6%-ով: