Բաժիններ՝

Նյու Յորքի փրայմերիզում հաղթել են Քլինթոնն ու Թրամփը

Նյու Յորքի փրայմերիզում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Հիլարի Քլինթոնը առաջ է անցել սենատոր Բեռնի Սանդերսից, ով նրա՝ Դեմոկրատական կուսակցությունից մրցակիցն էր ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտնում է BBC-ն:

Ձայների նախնական հաշվարկով՝ ԱՄՆ նախկին պետքարտուղարը ստացել է ձայների 59%-ը, Սանդերսը՝ 40%-ը:

«Շնորհակալություն, Նյու Յորք: Դուք վստահել եք ինձ 16 տարի առաջ և այսօր նույնպես: Ես երբեք չեմ դադարի պայքարել ձեզ համար»,- գրել է Քլինթոնն իր Twitter-ում:
Հանրապետական կուսակցությունում իր հաղթանակն է տոնում Դոնալդ Թրամփը: Ինչպես և կանխատեսում էին հարցումները, նա զգալիորեն առաջ է անցել իր հանրապետական մրցակիցներից:

Քվեաթերթիկների 98%-ի հաշվարկից հետո Թրամփը ստացել է ձայների ավելի քան 60%-ը ու զգալի առաջ է անցել իր մրցակից Ջոն Քեյսիկից:
«Շնորհակալություն, Նյու Յորք, ես ձեզ սիրում եմ»,- այսպես է նյույորքցիների հանդեպ իր սերն արտահայտել Թրամփը:

Ելույթ ունենալով Մանհեթենի Թրամփ-թաուերում, նա հայտարարել է. «Ես պետք է ասեմ մարդկանց, որոնք ինձ ամենից լավ են ճանաչում՝ Նյու Յորքի մարդկանց, երբ նրանք այդպես են քվեարկում, դա հիանալի է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս