Բաժիններ՝

ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել պանամական փաստաթղթերի պատճառով

Նյու Յորքի Հարավային օկրուգի դատախազությունը հետաքննություն է սկսել լրագրողական հետաքննության փաստի առնչությամբ, որը հիմնված է պանամական փաստաթղթերի վրա:

Հետաքննությանը մասնակցող Guardian-ը իր կայքում հրապարակել է նամակի պատճենը, որը ստացվել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից:

Դրանում ասվում է, որ պանամական փաստաթղթերի հետ կապված լրագրողական հետաքննության նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Միաժամանակ, նամակում չի նշվում, թե ինչ կասկածներ կան ու ում հասցեին են ուղղված այդ հրապարակումները

Հիշեցնենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը զբաղվել է 11 միլիոն փաստաթղթի ուսումնասիրությամբ, որոնք ստացվել էին պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերությունից: Դրանք գերմանական Sueddeutsche Zeitung թերթին էր փոխանցել անհայտ աղբյուրը:

Հետաքննության արդյունքները հրապարակվել են միաժամանակ մի քանի առաջատար ԶԼՄ-ներում:

Փաստաթղթերում հիշատակվում են ևս 72 նախկին կամ գործող նախագահների անուններ, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն օֆշորային բիզնեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս