![](/banners/BeFunky-design.jpg)
Տոտտին կխաղա MLS-ում
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/481046950-e1456088330468.jpg)
«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի MLS-ում:
Լեգենդար իտալացու հետ պայմանագիր է ցանկանում կնքել «Նյու Յորք Կոսմոսը»: Տոտտին ակումբում 4 ամսվա համար ցանկանում է ստանալ $500,000:
Ֆուտբոլիստն ու ակումբը քննարկում են պայմանագրի մանրամասները:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Տոտտին չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:
Սիրարփի Աղաբաբյան