Խոսրով Հարությունյանը գոհ է Էդուարդ Նալբանդյանի աշխատանքից

«Ես կարծում եմ` դա այն նախարարությունն է և նախարարը, որի գործունեությունը հրապարակավ երբեմն չի ներկայացվում, և մենք պետք է գնահատենք արդյունքներով: Իսկ այսօրվա դրությամբ՝ ես չեմ կարծում, որ մենք բոլոր հիմքերն ունենք մեր արտաքին քաղաքական նախաձեռնությունների արդյունքներից դժգոհելու: Ես այդ կարծիքին չեմ, հետևաբար, ես չեմ միանա այն կարծիքներին, որոնք պահանջում են արտգործնախարարի հրաժարականը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ ՀՀԿ խմբակցությունում չի քննարկվել վերջին շրջանում Արտգործնախարարության և նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեության հարցը, ում հասցեին հանրության կողմից բազմաթիվ քննադատություններ են հնչում:

Մեր դիտարկմանը, որ յուրաքանչյուր գերատեսչության աշխատանքը երևում է նաև դրա պաշտոնական կայքից, իսկ ԱԳՆ կայքը շատ պասիվ է, ի հակադրություն ՊՆ-ի, որի աշխատանքը բոլոր հնարավոր միջոցներով տարածվում է, Խ.Հարությունյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ ԱԳՆ աշխատանքի արդյունավետությունը կպայմանավորի մի կարևոր գնահատականով` արդյոք Հայաստանն իր այս շատ բարդ` թե´ ռազմաքաղաքական, և թե´ միջքաղաքական պայմաններում անտեսվեց, մնաց միայնակ, և չարժանացավ նրա ջանքերը միջազգային հանրության ջանքերին, աջակցությանը.

«Ըստ էության` մենք չենք կարող փաստել, որ մենք իզոլյացված մնացինք, ճիշտ հակառակը, չէ՞ որ ԵԽ պատգամավորների ելույթները նույնպես աշխատանք է, որը տարվում է ամենատարբեր ուղղություներով, այդ թվում` ԱԳ ուղղություններով: ԵԱՀԿ ՄԽ նախագահները, ԵԱՀԿ գործող նախագահողի նախաձեռնությունները, նրա հանդիպումները Լավրովի հետ, նրա հանդիպումները իր ֆրանսիացի գործընկերոջ հետ: Միգուցե բաներ կան, որ կայքում չտեղադրվեն, դա էլ կա, որովհետև ԱԳՆ գործնեությունը պակաս գաղտնի չի կարող լինել, քան ԱԱԾ-ինը: Դրա համար ես ձեռնպահ կմնամ, հատկապես նման պայմաններում այդպիսի կտրուկ քայլեր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդեպ, ես կարծում եմ, ուղղակի անթույլատրելի է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս