
Ռայմոնդ Պաուլսն արժանացել է Լատվիայի բարձրագույն պետական պարգևին

Լատվիացի նշանավոր կոմպոզիտոր եւ դաշնակահար Ռայմոնդ Պաուլսն արժանացել է Լատվիայի բարձրագույն պետական պարգեւին՝ Երեք աստղ շքանշանի, որը հանձնում են հասարակական, մշակութային, գիտական, մարզական եւ տնտեսական գործունեության մեջ ունեցած վաստակի համար:
Պաուլսը կստանա երկրորդ աստիճանի Երեք աստղ շքանշան: Մաեստրոյի համար սա արդեն նման երկրորդ պարգեւն է: Առաջին շքանշանը՝ երրորդ աստիճանի, նա ստացել էր 1995 թվականին:
Պաուլսի հետ միասին երկրի բարձրագույն պետական պարգեւը կստանա լատվիացի նշանավոր դիրիժոր Անդրիս Նելսոնսը:
Շքանշաններով պարգեւատրման հանդիսավոր արարությունն ավանդաբար անցկացվում է Լատվիայի անկախության օրը՝ նոյեմբերի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: