Բաժիններ՝

Չեմպիոնների լիգայում «Ռեալը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ «Ատլետիկոն»` «Բավարիայի»

Շվեյցարիայի Նեոն քաղաքում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)
«Ատլետիկո» (Իսպանիա) – «Բավարիա» (Գերմանիա)

Կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին և 27-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 3-ին և 4-ին:

Մայիսի 28-ին Միլանում կայանալիք եզրափակչում հյուրընկալող թիմ կհամարվի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» զույգի հաղթողը:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում «Բավարիան» դուրս է թողել պորտուգալական «Բենֆիկային», «Ռեալը»` գերմանական «Վոլֆսբուրգին», «Ատլետիկոն»՝ «Բարսելոնային», «Մանչեսթեր Սիթին»՝ ֆրանսիական «ՊՍԺ»-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս