Շտայնմայերն առաջարկել է հրավիրել ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում

ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի ներկայացուցիչը՝ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որոշում է կայացրել սեպտեմբերի 1-ին կազմակերպության արտգործնախարարների հանդիպում հրավիրել Պոտսդամում:

«Եվրոպայում անվտանգության փխրուն իրավիճակը պահանջում է ավելի ակտիվ երկխոսություն ԵԱԿՀ-ի շրջանակում՝ քաղաքական մակարդակում: Այդ պատճառով էլ որոշեցի սեպտեմբերի 1-ին Պոտսդամում հրավիրել ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների հանդիպում»,- ասված է կազմակերպության «եռյակի» հայտարարության մեջ:

«Եռյակում» Գերմանիայի գործընկերները (Սերբիա, Ավստրիա) ողջունել են Շտայնմայերի նախաձեռնությունը ու իրենց աջակցությունը հայտնել նրան: «Եռյակում» ընդգրկված է ԵԱՀԿ համանախագահող երկիրը, ինչպես նաև անցած և մյուս տարվա համանախագահները:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունեցել երեկ Բեռլինում:

Տեսանյութեր

Լրահոս