«Հայաստանը հատուկ իրավունք ունի ապահովելու իր սահմանների անվտանգությունը». ԵԽ-ում լեհ պատգամավոր

Եվրամիությունը պետք է հնարավորինս ավելի շատ ներկայացված լինի Հայաստանում` պահպանելու այդ երկրի անվտանգությունը: Այս մասին Եվրախորհրդարանում իր ելութի ժամանակ նշել է Լեհաստանը ներկայացնող պատգամավոր Մարեք Յուրեքը:

«99 տարի առաջ Հռոմի Բենեդիկտոս 15-րդ պապը խաղաղության իր ուղերձում կոչ արեց դադարեցնել պատերազմական կոտորածները և ապահովել անվտանգությունը Հայաստանի համար: Մենք գիտենք, թե ինչքան է պատմության ընթացքում տառապել այս ժողովուրդը: Ես չեմ խոսում միայն Հայոց ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել շուրջ 100 տարի առաջ: Ես խոսում եմ հայկական անկախության դրամատիկ ծագման մասին 80-ականների վերջին և 90-ականների սկզբին»,- նշել է Յուրեքը:

Պատգամավորը խոսել է սեփական երկրի սահմանների անվտանգությունն ապահովելու Հայաստանի իրավունքի մասին` նշելով. «Հայաստանը հատուկ իրավունք ունի ապահովելու իր սահմանների անվտանգությունը: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը նույնպես անվտանգության իրավունք ունի: Մենք պետք է չմոռանանք նրանց: Որքան ավելի շատ ներկայացված լինենք այնտեղ, այդքան ավելի շատ կկարողանանք աջակցել Հայաստանի անվտանգությանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930