Վերջին անգամ Կարենը ծնողների հետ խոսել է ապրիլի 1-ին. Կոտայքում կհուղարկավորեն սերժանտ Կարեն Ներսիսյանին

Կոտայքի մարզում այսօր կհուղարկավորեն Արցախում զոհված զինծառայող Կարեն Արտակի Ներսիսյանին: 1997թ. ծնված Կարեն Ներսիսյանը Զինված ուժեր էր զորակոչվել 2015թ., կոչումով սերժանտ էր:

168.am-ի հետ զրույցում Բջնի համայնքի ղեկավար Արմեն Մաթևոսյանն ասաց, որ Կարեն Ներսիսյանը ունի մեկ եղբայր: Կարեն Ներսիսյանն այն 18 երիտասարդներից է, որոնց մարմիններն ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հանձնվել են հայկական կողմին. «Շատ լավ, շատ հավեսին երիտասարդ, շատ ընտիր երիտասարդ էր, հայրենիքի զինվոր: Առհասարակ իրենց ընտանիքը շատ լավ ընտանիք է՝ աշխատող, արարող, ստեղծող: Կարենս էլ շատ լավ երեխա է, շատ խելացի»:

Վերջին անգամ Կարենը ծնողների հետ խոսել է ապրիլի 1-ին:

Տեսանյութեր

Լրահոս