
Բելգիայում Բրյուսելի ահաբեկչությունների գործով 3 մարդ է ձերբակալվել

Բելգիայի դատախազությունը հայտարարել է ևս 3 մարդու ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Բրյուսելի ահաբեկչությունների իրականացման մեջ, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ Բելգիայում մեղադրանք էր ներկայացվել ևս 2 տղամարդկանց Բրյուսելի ահաբեկչական հարձակումների գործի շրջանակում:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում 2 պայթյուն է իրականացվել՝ 2-ը՝ օդանավակայանում, 1-ը՝ մետրոյում:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Բրյուսելում զոհվել է 35 մարդ:
Բելգիայի առողջապահության նախարարության տվյալով՝ ավելի քան 300 մարդ ստացել է վնասվածքներ: