
Միասեռական բորտ-ուղեկցորդները հրաժարվում են Իրան թռչել մահապատժի պատճառով

Air France ավիաընկերության միասեռական բորտ-ուղեկցորդները հրաժարվում են իրականացնել թռիչքներ Իրան, որտեղ երկու տղամարդկանց կապը պատժվում է մահապատժով, հայտնում է The Local-ը:
Բորտ-ուղեկցորդները համացանցում բանաձև են տեղադրել, որը կոչվում է «Air France-ի միասեռական բորտ-ուղեկցորդները չեն ցանկանում թռչել Իրան՝ մահապատժի ենթարկվելու», որը մի քանի օրում հավաքել է ավելի քան 2 հազար ստորագրություն:
«Անիմաստ է ստիպել ինչ-որ մեկին գնալ երկիր, որտեղ նրան դատապարտում են նրա համար, թե ինքն ինչ կողմնորոշում ունի»,- ասվում է աշխատակիցների՝ Ֆրանսիայի կառավարությանն ու Air France-ի գլխավոր տնօրեն Ֆրեդերիկ Գաժեին ուղղված բաց նամակում: