Հայկական կողմին վերադարձված հայ մարտիկների դիերը եղել են անդամահատված, մի դեպքում էլ բացակայել է ձախ աչքը. «Փաստինֆո»
Մարտի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվեց զոհվածների մարմինների փոխանակում, հայկական կողմին փոխանցվեց 18 զոհվածի մարմին, և մինչ այսօր մեկ հոգու ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ։
Ինչպես տեղեկացրել էր կայքը, հայկական կողմին վերադարձված հայ մարտիկների մարմինները խեղված ու անարգված են եղել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ զոհվածներից 17-ի մարմինները խեղված են եղել, բացակայել են ականջները, որոշ դեպքերում էլ ընդհանրապես բացակայել են ականջախեցիները:
Զոհված հայ մարտիկների մարմինները եղել են անդամահատված, բացակայել են ձեռքերը, դաստակները, մարմինների վրա առկա են եղել ծակած-կտրած վնասվածքներ, մեկի դեպքում էլ բացակայել է ձախ աչքը:
Մանրամասնրեն՝ այստեղ