«Աշոտ Շահբազյանը մինչև վերջ պայքարել է»

Արցախում զոհված զինծառայող Աշոտ Կարապետի Շահբազյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ էր: Այսօր հարազատ գյուղում տեղի կունենա 1993թ. ծնված, կոչումով լեյտենանտ երիտասարդի հոգեհանգստի արարողությունը, իսկ վաղը՝ հուղարկավորությունը:

Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Աշոտ Շահբազյանի հայրն ազատամարտիկ է, դեռևս 1992թ. կամավոր մասնակցել է ղարաբաղյան պատերազմին: Աշոտն իրենից փոքր եղբայր ունի: «Նորմալ տղա էր, հայրենասեր: Մինչև վերջ էլ ինքը պայքարել է»,- ասաց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը գործողությունները սկսելուց հետո ծնողների հետ չի կապ չի եղել. դիերի փոխանակման ընթացքում է նա հայտնաբերվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930