Ռուսաստանն Ադրբեջանի համար երկու լցանավ կկառուցի

Ռուսական «Կրասնոյե Սորմովո» (Красное Сормово) նավաշինական գործարանն ու ադրբեջանական Caspian Marine Services Limited ընկերությունն ստորագրել են պայմանագիր RST27 նախագծի երկու լցանավի կառուցման և մատակարարման վերաբերյալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend-ը, ասվում է գործարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Պայմանագրի համաձայն՝ լցանավերը պատվիրատուին կմատակարարվեն 2016-2017 թվականների ընթացքում։

Լցանավերը պատվիրատուն՝ Caspian Marine Services LTD-ն, ղեկավարում է ծովային օժանդակ նավատորմը, որը ներգրավված է Կասպից ծովի շելֆի նավթագային նախագծերում։

«Կրասնոյե Սորմովոն» ռուսական ամենահին նավաշինական ձեռնարկություններից է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930