Հարյուրավոր մարդիկ են փախստականներ դարձել ԼՂ-ում հակամարտության սրացման հետևանքով. ՄԱԿ

Հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և տարեցներ են ստիպված եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացման հետևանքով: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, որը ներկայացրել է Ժնևում տեղակայված փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալները: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների հետևանքով մի քանի հարյուր մարդ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և տարեց մարդիկ, ստիպված են եղել լքել իրենց տները»,- ասել է Դյուժարիկը՝ հավելելով, թե նրանց մեծ մասը հիմնականում Ղարաբաղի հյուսիսարևելյան հատվածի գյուղերի բնակիչներ են:

ՄԱԿ-ի Փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով՝ մարդիկ փախչում էին Ղարաբաղի այլ շրջաններ, ինչպես նաև Հայաստան և Ադրբեջան:
Որոշ փախստականներ հայտնել են, որ վերջին 20 տարում ստիպված են եղել մի քանի անգամ փոխել բնակության վայրերը՝ թաքնվելով բռնություններից:

«Փաստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը նաև տեղեկություններ է ստացել նաև խաղաղ բնակիչների շրջանում զոհերի, տների ու ենթակառուցվածքների ավերման, ինչպես նաև հակամարտության գոտին լքել ցանկացող մարդկանց ազատության սահմանափակման մասին»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:

Վարչության կայքում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին օգնություն է առաջարկվել տեղահանված մարդկանց մարդասիրական կարիքները հոգալու համար: Բացի այդ՝ ՄԱԿ-ի գործակալությունը խնդրել է Երևանին և Բաքվին մատչում տրամադրել նրանց օգնություն տրամադրելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս