Բաժիններ՝

Վաշինգտոնում կալանավորվել են բողոքի ակցիայի ավելի քան 400 մասնակիցներ

Վաշինգտոնի ոստիկանության տվյալներով՝ կալանավորվել են կոռուպցիայի դեմ անցկացված բողոքի ակցիայի ավելի քան 400 մասնակիցներ, տեղեկացնում է BBC-ն:

Ակցիան տեղի է ունեցել Կապիտոլիումի շենքի մոտ: Ացկիայի մասնակիցները նաեւ պահանջել են ազատ եւ արդար ընտրությունների անցկացում: Նրանք վանկարկել են. «Մեկ մարդ, մեկ քվե» եւ «Փողը տեղ չունի քաղաքականության մեջ» կարգախոսները:

Ոստիկանությունը բազմությանը բաժանել է երկու մասի: Անօրինական գործողությունների համար կալանավորված ցուցարարներին պլաստիկե ձեռնաշղթաներով տարել են ավտոբուսներ:

Ապրիլի 11-ին ցույցն անցկացվել է «Ժողովրդավարական գարուն» խորագրի ներքո բողոքների շարքի շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս