«Ամեն օր սերմանվում են ապագա արյունահեղությունների և ցեղասպանությունների սերմեր». Պան Գի Մուն
Երկրների կառավարությունները եւ հասարակությունը պետք է դիմակայեն ատելության դրսեւորումներին եւ բռնություններ հրահրելուն: Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ ճառով հանդես գալով Ռուանդայում ցեղասպանության հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նշել է, որ «ցեղասպանության վտանգի մասին նախազգուշացնող գլխավոր նշաններից մեկը թշնամության լեզուն է հրապարակային բանավեճերում եւ զանգվածային լրատվամիջոցներում»: «Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ աշխարհի ոչ մի տարածաշրջան պաշտպանված չԷ դրանից»,- ասել է Պան Գի Մունը:
Նրա խոսքով՝ ամեն օր ամբողջ աշխարհում մարդիկ բռնության եւ խտրականության են ենթարկվում սոսկ այն բանի համար, որ իրենք կան: «Ամեն օր սերմանվում են ապագա արյունահեղությունների եւ ցեղասպանությունների սերմեր»,- նախազգուշացրել է գլխավոր քարտուղարը:
1994 թվականի ապրիլի լույս 7-ի գիշերը Ռուանդայում զինվորական հեղաշրջման հետեւանքով իշխանության գլուխ անցած հութու էթնիկ մեծամասնության ներկայացուցիչներն սկսել են թութսի ազգության պլանաչափ բնաջնջումը: Տարբեր տվյալներով՝ 100 օրվա ընթացքում սպանվել է 500 հազարից մինչեւ մեկ միլիոն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: