Էրդողանը բողոք է ներկայացրել գերմանացի երգիծաբանի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական ZDF հեռուստաալիքով ելույթի ժամանակ իրեն ծաղրելու համար բողոք է ներկայացրել Յան Բյոհերմանի դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Բյոհերմանը մեղադրվում է երկրի քրեական օրենսգրքի 185-րդ (վիրավորելու մասին) հոդվածով:
Ծաղրող հաղորդման մեջ թուրքական դրոշի և Էրդողանի դիմանկարի առաջ նստած` Բյոմերմանը բանաստեղծորեն հայտնել էր, որ նախագահը սեռական հարաբերություններ ունի այծերի և ոչխարների հետ, իսկ «մանկական պոռնագրաֆիա դիտելու ժամանակ սիրում է ճնշել փոքրամասնություններին, ծեծել քրդերին և քրիստոնյաներին»: Ավելի վաղ գերմանացի կոմիկը Էրդողանին ծաղրի էր ենթարկել չափից ավելի մեծ ծախսեր կատարելու և քաղաքացիական ազատությունները ճնշելու համար, ինչից հետո թուրքական կողմը բողոքի նոտա էր հանձնել Թուրքիայում Գերմանիայի դեսպանին: