Մանրամասներ՝ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում բուժվող քաղաքացիների մասին

«Արևիկ» մանկական բուժմիավորումում ստացիոնար բուժվող Գևորգ Գրիգորյանն ու Վարդան Անդրեասյանը կրկնակի վիրահատության են ենթարկվել:

Երեխաներն աստիճանաբար կազդուրվում են: Այսօր նրանք վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք: Երկուսի ինքնազգացողությունն էլ բավարար է: Նրանց վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին:

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում այս պահին բուժում է ստանում 4 քաղաքացիական վիրավոր` Զավեն Ավանեսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը ու Գարեգին Աղաջանյանը: Նրանք ևս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական բաժանմունք: Բոլորի վիճակը գնահատվում է բավարար` ակնհայտ դրական դինամիկայով:

Տեսանյութեր

Լրահոս