Քիմ Քարդաշյանի քույրերը պայուսակների հավաքածու են թողարկել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրերը՝ Քենդալ եւ Քայլի Ջեններները, թողարկել են պայուսակների սեփական հավաքածուն: Ինչպես ապրիլի 11-ին հաղորդել է WWD պորտալը, դրանում ներկայացված են 18 տարբեր մոդելներ՝ փոքրիկ կլատչերից մինչեւ ուսապայուսակներ: Գները տատանվում են 75-ից մինչեւ 450 դոլար:
Քույրերի համար ոգեշնչման աղբյուր են դարձել ճանապարհորդությունները եւ աշխարհի քաղաքները, այդ թվում՝ Լոնդոնը եւ Տոկիոն: Սպասվում է, որ պայուսակները վաճառքում կհայտնվեն աշնանը, դրանք կներկայացվեն ամբողջ աշխարհի խոշոր հանրահանութներում, օրինակ, Bloomingdale’s-ում, Holt Renfrew-ում, Neiman Marcus-ում եւ Nordstrom-ում:
Մարտի վերջին Ջեններ քույրերը ներկայացրել էին հագուստի հերթական հավաքածուն: Դրանում տեղ էին գտել ուսակապերով վառ կարմիր շրջազգեստ, մետաքսե կոմբինեզոն եւ կաշվից պատրաստված իրեր:
Քենդալ Ջենները «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակիցներից մեկն է: Տարբեր ժամանակներում նա համագործակցել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Chanel-ը, Fendi-ն եւ Givenchy-ն: 2015 թվականի հոկտեմբերին GQ հանդեսը նրան ընդգրկել է աշխարհի ամենասեքսուալ կանանց ցուցակում:
Քայլի Ջենները ձեռնարկատեր է եւ ֆոտոմոդել: 2016 թվականի փետրվարին նա սկսել է համագործակցել Puma ընկերության հետ եւ դարձել բրենդի դեսպանը: