Չինաստանում բժիշկները հրապարակել են ավելորդ քաշի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար նիհարելու առաջին ուղեցույցը
Չինաստանում բժիշկները հրապարակել են ավելորդ քաշի խնդիրներ ունեցող քաղաքացիների համար նիհարելու առաջին ուղեցույցը: Այդ մասին տեղեկացնում է Daily թերթը:
Ուղեցույցը համատեղ հրապարակել են Չինաստանի բժիշկների ասոցիացիան (CMDA), Չինաստանի բժշկության եւ առողջապահության բնագավառում փոխանակման եւ լուսավորման միջազգային ասոցիացիան եւ երկու այլ բժշկական կազմակերպություններ: Ուղեցույցի պատրաստմանը մասնակցել են շուրջ 100 մասնագետներ, դրա մշակման համար պահանջվել է գրեթե մեկ տարի:
Ուղեցույցում նշված են նիհարելու հիմնական սկզբունքները, մասնավորապես, սննդակարգի, ֆիզիկական վարժությունների ընտրության խորհուրդներ: 2016 թվականին նաեւ 20 քաղաքների 39 հիվանդանոցներում գործարկվել է փորձնական ծրագիր: Դրանցում կբացվեն հատուկ բաժանմունքներ, ուր դիմելով՝ ավելորդ քաշ ունեցող մարդիկ կկարողանան անհրաժեշտ օգնությոն ստանալ: Հետագայում ծրագիրն, ինչպես սպասվում է, կընդունեն մյուս հիվանդանոցները:
ՉԺՀ-ի առողջապահության գործերի եւ պլանային որդեծնության պետական կոմիտեի տվյալներով՝ 2015 թվականի վերջին Չինաստանի՝ 18-ից բարձր տարիքի քաղաքացիների ավելի քան 30 տոկոսն ավելորդ քաշ ունի, եւ այս ցուցանիշն աճում է ավելի արագ, քան զարգացած երկրներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: