«Հանցախմբի» գործով Աղասի Մարտիրոսյանն ազատ է արձակվել

«Զինված» հանցախմբի գործով կալանավորված Աղասի Մարտիրոսյանն այսօր ազատ է արձակվել։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Լիանա Բալյանն ասաց, որ Ազգային անվտանգության ծառայությունը Աղասի Մարտիրոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությամբ չի դիմել դատարան, և Աղասի Մարտիրոսյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել։

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Փաստաբանը փոխանցեց նաև, որ Աղասի Մարտիրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930