
«Դուխը՝ տեղը». Արցախում զոհված Միշա Աղաջանյանն ընտանիքի միակ երեխան էր

Արցախում զոհված զինծառայող Միշա Կամոյի Աղաջանյանն ընտանիքի միակ երեխան էր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարի Վարդաբլուր համայնքի ղեկավար Արտավազդ Գալստյանը: Համայնքի ղեկավարի խոսքով՝ 1996թ. Միշա Աղաջանյանը բանակ է զորակոչվել նախորդ տարվա հունվարին: «Նորմալ տղա էր, դուխը՝ տեղը, շատ ընտիր տղա էր»:
Հայրենի գյուղում երեկ տեղի է ունեցել Միշա Աղաջանյանի հոգեհանգստի արարողությունը, իսկ հուղարակավորությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 13:00-ին: