«Մեր հետախուզությունը տեղեկություն ուներ, որ հակառակորդը դիվերսիոն գործողություններով դիմելու է հարձակման». Մովսես Հակոբյան. «Ազատություն»

Ղարաբաղյան շփման գծում կրակի դադարեցման առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Հարցին, թե իր կանխատեսմամբ՝ որքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, և արդյոք Մոսկվայում ձեռք բերված բանավոր համաձայնությունը կարո՞ղ է տևական լինել, Հակոբյանը պատասխանել է. «Մենք պիտի փաստենք, որ հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին, ո՛չ հայկական կողմը: Եվ այս անգամ ևս մենք պիտի փաստենք, որ հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադարի»:

Այս կարճատև պատերազմը մեծ ավերածությունների, մարդկային մեծ կորուստների պատճառ դարձավ: Հայկական ուժերին հաջողվեց կասեցնել այդ հարձակումը, սակայն հիմա արդեն քննադատական դիտողություններ են հնչում, թե ինչու հայկական կողմը չկարողացավ ժամանակին կանխատեսել այդ հարձակումը, ինչը հնարավորություն կտար կանխել այս կորուստները: Ի՞նչ ցույց տվեց այս պատերազմը ընդհանրապես, իսկապես, հնարավո՞ր էր կանխատեսել այս հարձակումը, թե՞ ոչ: Այս հարցին Մովսես Հակոբյանը պատասխանեց․

«Մեր հետախուզությունը տեղեկություն ուներ, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը բավականին երկար է, և կոնկրետ որ ժամին որտեղ է լինելու՝ իհարկե, դա կռահելը մի քիչ ավելի դժվար է: Բայց այն, որ մենք կանխատեսել էինք և գիտեինք, որ հակառակորդը դիվերսիոն գործողությունների միջոցով փորձելու է անցնել հարձակման, այդ տեղեկությունը մեր Զինված ուժերը ունեցել են և համապատասխան միջոցառումներ իրականացրել են»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս