![](/banners/BeFunky-design.jpg)
Զոհված Ռոբերտ Աբրահամյանը 4 ամսական երեխա ունի
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/rubo_640x421.jpg)
Ապրիլի 10-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհված Ռոբերտ Աբրահամյանի ընտանիքը ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում է ապրում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը՝ նշելով, որ Ռոբերտ Աբրահամյանին ճանաչել է որպես շատ բարեհամբույր, հարգալից երիտասարդ. «Իր ընկերների շրջանում մեծ հարգանք է վայելել»:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ Ռոբերտ Աբրահամյանն ամուսնացած էր, 2015թ. դեկտեմբերի 26-ին ծնվել է նրա երեխան: Նա նաև քույր ունի:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ այսօր՝ ժամը 18:00-ին տեղի կունենա Ռոբերտ Աբրահամյանի հոգեհանգստի արարողությունը, իսկ հուղարկավորությունը վաղը՝ 13:00-ին:
Նշենք, որ Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում: ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: