Բաժիններ՝

Դուբայում կառուցելու են նոր երկնաքեր, որն ավելի բարձր կլինի Բուրջ-Խալիֆայից

Արաբական Միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքը՝ Դուբայը, մտադիր է գերազանցել իր իսկ ռեկորդը եւ կառուցել աշտարակ, որն ավելի բարձր կլինի Բուրջ-Խալիֆայից՝ աշխարհի ամենաբարձր երկնաքերից: Այդ մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Emaar ընկերությանը:

Ընկերության վարչության նախագահ Մոհամեդ Ալաբարը հայտարարել է, որ դիտաաշտարակի շինարարությունը կարժենա մոտավորապես 1 մլրդ դոլար:

Շենքի բարձրությունը հայտնի կդառնա միայն շինարարական աշխատանքների ավարտվելուց հետո: Emaar ընկերության ներկայացուցիչը նշել է, որ աշտարակը «քաղաքին նվեր կմատուցվի 2020 թվականից առաջ»:

Դրանում կտեղավորվեն դիտահարթակը, ռեստորաններ եւ բուտիկ-հյուրանոց: Նախագծի դիզայները իսպանացի ճարտարապետ եւ քանդակագործ Սանտյագո Կալատրավա Վալսն է:

Բուրջ-Խալիֆան Դուբայում գտնվող 828 մետր բարձրությամբ երկնաքեր է, որը ներկայում աշխարհի ամենաբարձր շինությունն է, որը պտկաքար է հիշեցնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս