«Օդից կախված» ադրբեջանցի զինծառայողը կամ թե ինչպես են ադրբեջանական լրատվամիջոցները խաբում սեփական ժողովրդին. tert.am
Ադրբեջանական մամուլում ու սոցցանցերում ակտիվորեն շարունակում են տարածել լուսանկարներ, որոնցով փորձում են փաստել, թե ադրբեջանցի զինծառայողներն ու կամավորներն «ազատագրել են Ֆիզուլին»։
Ըստ tert.am-ի՝ տարածված այս լուսանկարը, սակայն, ակնհայտորեն մշակված է համակարգչային ծրագրերով։
Սոցցանցերի հայ օգտատերերի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորի ոտքերն «օդում են մնացել», իսկ ձեռքի դիրքից երևում է, որ նա երկու «աջ ձեռք» ունի։
Ավելին, պարզվում է, որ այն ցուցանակը, որի վրա «հպարտորեն բարձրացել են» ադրբեջանցիները, գոյություն չունի արդեն 1996 թվականից։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: