Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի զինյալները սպանել են ավելի քան 20 քրիստոնյայի. Սիրիայի պատրիարք

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Սիրիայի Էլ-Կարյատեյն քաղաքում սպանել են 21 քրիստոնյայի, հայտարարել է Սիրիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իգնատիոս Եփրեմ II-ը:

Սպանվածների թվում կա 3 կին: Եվս 5 մարդ համարվում է անհետ կորած: Ենթադրվում է, որ նրանք նույնպես սպանվել են:

ԴԱԻՇ-ի զինյալները քաղաքը գրավել էին անցած տարվա օգոստոսին, քաղաքում մնացել էր մոտ 300 քրիստոնյա:

Որոշ քրիստոնյաներ սպանվել էին քաղաքը լքելու փորձ կատարելիս, ևս մի քանի մարդ՝ «իսլամի օրենքները խախտելու» համար:

Չնայած երկրում տիրող վիճակին՝ պատրիարքը կարծում է, որ Սիրիայում տարբեր դավանանքի մարդիկ կարող են միասին ապրել: «Մենք այդպես դարերով ենք ապրել, մենք սովորել ենք միմյանց հարգել, մենք սովորել ենք միասին ապրել: Մենք նորից կկարողանանք միասին ապրել, եթե մեզ հանգիստ թողնեն»,- կարծում է նա:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերը ռուսական ավիացիայի օգնությամբ

ԴԱԻՇ-ից ազատագրել էին քաղաքն անցած շաբաթ:
Քաղաքն ամբողջությամբ ավերված է, քանդված է նաև կաթոլիկական Մար Էլիան մենաստանը, որը կառուցվել է 1,5 հազար տարի առաջ: Էլ-Կարյատեյնից հեռացած բնակիչները սկսել են քաղաք վերադառնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս