«Մարմինների վերադարձը կարևոր էր նաև հակամարտության կողմերի համար, որպեսզի նրանք պատասխաններ տան սպասող ընտանիքներին»
Երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) աջակցեց կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին լարվածության հետևանքով զոհվածների մարմինների փոխանցմանը։
Երկու նախորդ գործողություններում, որոնք կայացել են ԿԽՄԿ-ի աջակցությամբ ապրիլի 8-ին և 9-ին, հակամարտության կողմերը դուրս են բերել մարմինները շփման գծի երկայնքով գտնվող ռազմադաշտից։ Գործողություններն իրականացվել են կողմերի փոխհամաձայնությամբ և համակարգվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։
«Առաջնահերթ ենք համարում օգնել ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած անձանց ընտանիքներին, որոնք դեռևս չունեն լուրեր իրենց հարազատների մասին»,- ասել է ԿԽՄԿ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։ «Մարմինների վերադարձը կարևոր էր նաև հակամարտության կողմերի համար, որպեսզի նրանք պատասխաններ տան սպասող ընտանիքներին»։
ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: 2016 թ․ ապրիլի 2-ին իրավիճակի վատթարացման կապակցությամբ ԿԽՄԿ-ն առաջարկել է կողմերին իր ծառայություննրը՝ հումանիտար կարիքները հասցեագրելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու շրջանակներում։