«Դեմ չենք, բայց ոգևորված էլ չենք». Վահրամ Բաղդասարյանը` խաղաղապահների տեղակայման մասին

«Խաղաղապահների տեղակայման հետ կապված մենք դեմ չենք արտահայտվել, բայց առանձնապես ոգևորված էլ չենք այդ հարցով: Մենք խոսում ենք չեղած բանի մասին, մենք մեր հույսը պետք է դնենք մեր վրա: Որևէ երկրի վրա հարկավոր չէ հույս դնել, պարզապես մենք շարունակում ենք մեր պնդումները»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` հաստատելով, որ ղարաբաղաադրբեջանական շփման գոտում խաղաղախահների տեղակայման առաջարկներ կան:

Նա չհստակեցրեց, թե ո՞ր կողմն է առաջարկել տեղակայել խաղաղապահներ` Ռուսաստա՞նը, ԱՄՆ-՞ն, թե? Մինսկի խումբը: Վ.Բաղդասարյանը նշեց, որ վերջնական որոշում դեռ կայացված չէ:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ եթե լայնածավալ գործողությունները շարունակություն ունենան, հաշվի առնելով Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունները, կարող են սկսվել նոր լայնամասշտաբ գործողություններ ո´չ միայն Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ:

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը կարգավորման առաջարկների մասին, ըստ Վ.Բաղդասարյանի, վերաբերում է Կազանում հանդիպման ժամանակ սեղանին դրված համաձայնություններին, որևէ այլ համաձայնություն ձեռք բերված չէ: «Մեր բանակցությունների արդյունքում մենք պնդում ենք, որ ԼՂ-ն պետք է պարտադիր լինի բանակցային կողմ` որպես հակամարտող կողմ»,- ասաց Վ.Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս