Բաժիններ՝

Հայ բռնցքամարտիկներն արդեն Թուրքիա են մեկնել

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Սամսուն քաղաքի օլիմպիական վարկանշային խոշոր մրցաշարի: Հայաստանի բռնցքամարտի ֆերդերացիայից հայտնում են, որ պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանի և հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հայ բռնցքամարտիկները Սամս ունում կփորձեն բարձր պահել Հայոց եռագույնի և հայկական բռնցքամարտի պատիվը:

«Մարզիկները մարտական են տրամադրված և գիտակցում են, թե ուր և ինչի համար են գնում: Մեծ աշխատանք է տարվել վերջին ամիսներին, և բարձր արդյունքների ակնկալիք ունենք»,- հայտարարել է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ Աղամալյանը:

Ապրիլի 7-ից 18-ը կայանալիք վարկանշային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 9 տարբեր քաշային բռնցքամարտիկներ և 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930