
«Եթե Դորտմունդը գոլ խփի, ես չեմ տոնի, վստահ եղեք». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Եվրոպայի լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» հետ կայանալիք խաղի սպասումներով:
«Դորտմունդը շատ լավ է խաղում: Նրանք ագրեսիվ առաջ են գնում: Մեզ հեշտ չի լինի, բայց մենք պատրաստ ենք:
Իմ բախտը բերեց, որ մենք 20 րոպե շուտ եկանք այստեղ. ես կարողացա զրուցել հին ընկերներիս հետ: Հիմարություն կլիներ չօգտագործել այդ շանսը:
Վաղն ամեն ինչ այլ կերպ կլինի: Խաղ է լինելու: Մենք անմիջապես կգնանք մեր հանդերձարանները:
Մենք առանց հույսի այստեղ չենք եկել: Մենք պահեր կունենանք և կաշխատենք օգտագործել դրանք: «Բորուսիան» ֆավորիտ է: Նրանք անցկացնում են լավագույն մրցաշրջանը և դեռ կարող են չեմպիոն դառնալ:
Եթե Դորտմունդը գոլ խփի, ես չեմ տոնի, վստահ եղեք: Մենք միշտ խաղում ենք մեր ընկերների դեմ և ուզում ենք հաղթել նրանց: Ոչ մի վայրկյան չեմ մտածել այդ իրավիճակի մասին: Ավելի լավ է լինել այստեղ, քան Հյուսիային Կորեայում կամ մեկ այլ վայրում:
Չեմ կարծում, որ մենք ֆավորիտ ենք Եվրոպայի լիգայում, բայց եթե հաղթենք «Բորուսիային», կարող ենք դառնալ: Ամեն ինչ կախված է նաև մյուս թիմերից»,- ասել է Կլոպը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը