
Ամռանը «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարժենա 60 մլն եվրո

Հայտնի լրագրող Գիլիեմ Բալագեն վստահ է, որ պորտուգալացին կլքի Մադրիդն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Ես ամբողջ մրցաշրջանում ասում էի, որ Ռոնալդուն և «Ռեալն» ուղիներ են փնտրում ամռանը բաժանվելու համար: Պրոբլեմը միայն այն է, որ չկան թիմեր, որոնք պատրաստ են ծախսել այնքան գումար, ինչքան պահանջում են Ռոնալդուի համար: Դա մոտ 60 մլն եվրո է: Ավելացրած դրան Կրիշտիանուի աշխատավարձը` 20-25 մլն եվրո:
Պետք է հետևենք իորավիճակին, որովհետև կա «ՊՍԺ»-ն, որը որոշակի հետաքրքրություն է արտահայտել: Նրանք ցանկանում են ձեռք բերել նաև Նեյմարին, բայց նրան ավելի դժվար կլինի համոզել, քան Ռոնալդուին»,- Բալագեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Իսպանիայի առաջնության 31 հանդիպումներում Ռոնալդուն դարձել է 29 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Ըստ Transfermarkt-ի տվյալների՝ 31-ամյա Կրիշտիանուն արժե 110 մլն եվրո:
Պորտուգալացու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2018թ. ամառը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը