Ռուսաստանը նպաստելու է ԼՂ-ում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը. Լավրովը՝ Բաքվում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Լավրովն Ադրբեջան է ժամանել այսօր երեկոյան, հայտնում է TASS-ը:

ՌԴ ԱԳ ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հարցով վստահության միջոցառումներ ձեռնարկել: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը նպաստելու է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը:

«Մենք նախարարի, վարչապետի, ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարների, Գլխավոր շտաբի պետի մակարդակով ձեռնարկել ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնենք կողմերին կրակի դադարեցման պայմանավորվածություններ ձեռք բերել: Պատրաստ կլինենք նպաստելու նրան, որ պայմանավորվածությունները չխախտվեն, հարկավոր է հանդարտեցնել իրավիճակը»,- հայտարարել է Լավրովը:

Ալիևն իր հերթին, հայտարարել է, որ տրամադրված է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: «Ռուսաստանը դարձյալ հանդես եկավ նախաձեռնությամբ, և նրա միջնորդությամբ կողմերը հանգեցին կրակի դադարեցման մասին պայմանավորվածության»,- ասել է Ալիևը:

Ալիևն ընդգծել է, որ «շփման գծում վերջին օրերի իրադարձությունները, զուգակցված մարդկային զոհերով, իհարկե, անհանգստություն էին հարուցել աշխարհում ու տարածաշրջանում»:

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը տրամադրված է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:

«Մենք տրամադրված ենք շարունակել բանակցությունները: Ադրբեջանը կողմնակից է բանակցային գործընթացին, հակամարտությունը միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ ճանապարհով կարգավորելուն»,- հայտարարել է Ալիևը:
Նրա խոսքով՝ դա «էսկալացիան թույլ չտալու միակ եղանակն է»:

Տեսանյութեր

Լրահոս