Այսօր մեզ հարկավոր է միայն խաղաղություն. Բորդյուժա

Vesti.ru-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մեկնաբանությունը ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիայի վերաբերյալ:

Բորդյուժան հայտնում է, որ ՀԱՊԿ քարտուղարությունում ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ և ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով ստեղծված իրավիճակին:

«Այն իրադարձությունները, որ տեղի են ունեցել անցած գիշեր, կարող են հանգեցնել լայնամասշտաբ հակամարտության: Այսօր դա ձեռնտու չէ ոչ ոքի: Այսօր մեզ հարկավոր է միայն խաղաղություն: ՀԱՊԿ-ի դիրքորոշումը բազմիցս է հայտարարվել: Այն հանգում է նրան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ուղին խաղաղ լուծումն է՝ կրակի դադարեցում, ռազմական գործողությունների դադարեցում շփման գծում»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: 1_640x419 2_640x419 5_640x419 6_640x419 7_640x419 8_640x419 9_640x419

Տեսանյութեր

Լրահոս